Ինգա Հեամեգի, արվեստի մագիստրոս


Ծնվել է 1961թ.-ին, ապրում է Տալինում, Էստոնիա:
Սովորել է Էստոնիայի Գեղարվեստի ակադեմիայի, Կերպարվեստի ֆակուլտետի, Գեղարվեստական տպագրության բաժնում: Էստոնիայի Գեղարվեստական տպագրության ասոցիացիայի և Էստոնիայի արվեստների միության անդամ է: Աշխատել է որպես լիտոգրաֆիայի, կոմպոզիցիայի և գծագրության ուսուցչուհի Էստոնիայի Գեղարվեստի ակադեմիայում: Էստոնական գեղարվեստական տպագրիչների խորհրդի նախագահ: Աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար “Laks and Ko” և “Inorek and Grey” գովազդային գործակալություններում: Կարդալ ավելին

Ախիմ Քյոնեկե


Ծնվել է 1963թ.-ին, ապրում է Ֆրայբուրգում, Գերմանիա:
Սովորել է կերպարվեստ / արվեստի կրթություն, արվեստի պատմություն, գերմանական բանասիրություն և լրագրություն Օլդենբուրգի Քառլ ֆոն Օսիտսկի, Բրաունշվայգի գեղարվեստի և Բեռլինի Բաց համալսարաններում: Աշխատել է, որպես կերպարվեստի խմբագիր, Բրեմեն և Օլդենբուրգ քաղաքների ամսագրերի համար և որպես արվեստի քննադատ և անկախ լրագրող գրել է մի քանի ամսագրերի և օրաթերթերի համար: Աշխատել է Շտուտգարտ քաղաքի արվեստի գրասենյակի փոխտնօրեն: Դասախոսում է հանրային արվեստ, մշակութային զարգացում և ծրագրավորում, միջմշակութային արվեստի գործերի հասկացություն և մշակութային կրթություն թեմաներով։ Նրա գրվարծքներում, հրատարակություններում և խմբագրություններում նա կենտրոնացել է հիմնականում հանրային արվեստի և մշակութային քաղաքականության վրա: Ֆրայբուրգ քաղաքի Մշակութային գրասենյակի ղեկավար: Որոշ տարածաշրջանների, մարզերի և ժողովրդական արվեստի հիմնադրամների ու մշակութային կազմակերպությունների կառավարման խորհրդի անդամ է: Կարդալ ավելին

Դոկտոր Ալեքսանդրա Շտեհելին


Ծնվել է 1969թ.-ին, ապրում է Բազելում, Շվեցարիա:
Սովորել է արվեստի պատմություն, պատմություն, գերմանական գրականություն և փիլիսոփայություն Բազելում և Բեռլինում։ Իր ատենախոսությունը՝ «Ժան Ֆրանսուա Լիոթարը և պոստմոդեռն մտածողությունը գեղարվեստում և փիլիսոփայության մեջ» թեմայով պաշտպանել է Ցյուրիխի համալսարանում։ Ավելի քան տասը տարի ուսանելով մեդիայի տեսություն, նշանագիտություն, կինոյի պատմություն և փիլիսոփայություն Բազելի Գեղարվեստի և դիզայնի ակադեմիայում և Ցյուրիխի Գեղարվեստի համալսարանում, աշխատել է որպես ազատ լրագրող և խմբագիր “Neue Zürcher Zeitung” ամսագրում: Կազմակերպել է տարատեսակ միջոցառումներ և հարթակներ շվեցարական և գերմանական գրականության ոլորտում: Միացել է Քրիստոֆ Մերիան հիմնադրամին Բազելում և մինչ այժմ Մոնդիալ արվեստանոցի տնօրենն է – արվեստի միջազգային փոխանակման ծրագիր Բազել, Մուլհաուս, Ֆրայբուրգ: Կարդալ ավելին

Դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբա


Ծնվել է 1971թ.-ին, ապրում է Կրակովում, Լեհաստան։
Սովորել է Կրակովի Յան Մատեյկո գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստական տպագրության ֆակուլտետում։ Գերազանց ավարտել է “Screen Process Studio” արվեստանոցի գեղարվեստական տպագրության բաժինը, պրոֆեսոր Անժեյ Պիետչի ղեկավարությամբ: Լեհաստանում և արտասահմանում մասնակցել է գեղարվեստական տպագրության և գծանկարության բազմաթիվ ցուցահանդեսների այդ թվում նաև Գեղարվեստական տպագրության միջազգային տրիենալեին Tczew քաղաքում, ինչպես նաև Jyväskylä “Graphica Creativa” Գեղարվեստական տպագրության տիրենալեին Ֆինլանդիայում: Ստացել է Գեղարվեստական տպագրության Պրոֆեսորի կոչում Կրակովի Գեղարվեստի ակադեմիայում: Կրակովի գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե միության խորհրդի անդամ է: Կարդալ ավելին

Սոնա Հարությունյան, արվեստի մագիստրոս


Ծնվել է 1971թ.-ին, ապրում է Երևանում, Հայաստան:
Գերմանական Ֆրայբուրգ քաղաքի Ալբերտ-Լյուդվիգ համալսարանում ուսանել է արվեստի պատմություն, ինչպես նաև դասական և քրիստոնեական հնագիտություն: Համալսարանում ուսանելու տարիներին կատարել է Յակոբ Բուրկհարդի /Շվեցարիա/ «Մասնավոր հավաքածուներ» աշխատության թարգմանությունը: Կարդալ ավելին