«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ 2017թ.-ի հոկտեմբերի 25ից դեկտեմբերի 15ը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը (1st International Print Biennale Yerevan 2017):
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ին կներկայացվեն 227 արվեստագետի 448 աշխատանք՝ 50 երկրից։ Միջազգային ժյուրիի կազմում են մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Հայաստանից /Ինգա Հեամեգի (Էստոնիա), Ախիմ Քյոնեկե (Գերմանիա), Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Սոնա Հարությունյան (Հայաստան)/։
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) սրահներում կցուցադրվեն «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի ընտրական փուլն հաղթահարած և մրցութին ներկայացված բնօրինակ աշխատանքները:
2017թ.-ի հոկտեմբերի 26-ից-27-ը ժյուրին կորոշի բիենալեի մրցանակակիրներին:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ):
Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել են հետևյալ մրցանակները.
Մրցանակակիր արվեստագետները հնարավորություն կունենան անհատական ցուցահանդեսով ներկայանալ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին: Որոշ աշխատանքներ կարժանանան պատվոգրերի։
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի շրջանակներում նախատեսվում է.
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի ծրագիրը | ||
1. | «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի բացման հանդիսավոր արարողությունը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) (Փավստոս Բուզանդի 1/3, Երեւան) | 25.10.2017 ժամը 19ին |
2. | Բիենալեի միջազգային ժյուրիի կողմից մրցանակակիրների ընտրությունը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) (Փավստոս Բուզանդի 1/3, Երեւան) | 26.10 – 27.10.2017 |
3. | Ադրիանո Կաստրո. «Բրազիլական ներդրում». Մանրամասն անկարկ մերօրյա գեղարվեստական տպագրության մասին: Դասախոսությունը կարդում է բրազիլացի արվեստագետ Ադրիանո Կաստրոն բրազիլական Միրզոյան գրադարանում (Մհեր Մկրտչյան 10, Երևան) | 26.10.2017 ժամը 17ին |
4. | Մաթեուշ Օտրեբա «Ո՞վ է նա, Յերժի Պանեկը Կրակովից». Մանրամասն ակնարկ լեհ ճանաչված գեղանկարչի և գրաֆիկի մասին: Դասախոսությունը կարդում է Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր դոկտոր, Կրակովի Գեղարվեստական տպագրության միջազգային տրիենալեի խորհրդի անդամ Մաթեուշ Օտրեբան ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: (Հալաբյան 6, Երևան) | 27.10.2017 ժամը 17ին |
5. | «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ): (Փավստոս Բուզանդի 1/3, Երեւան) | 17.11. - 15.12.2017 ժամը 19ին |
6. | Արթուր Հակոբյանի անհատական ցուցահանդեսի բացումը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: (Իսահակյան 36, Երևան) | 30.10. - 10.11.2017 ժամը 13ին |
7. | Արման Վահանյանի «Օրվա մակերեսը» անհատական ցուցահանդեսի բացումը “Dalan Art„ ցուցասրահում: (Աբովյան 12, Երևան) | 03. - 15.11.2017 ժամը 19ին |
8. | «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցութային փակման հանդիսավոր արարողությունը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) (Փավստոս Բուզանդի 1/3, Երեւան) | 10.11.2017 ժամը 19ին |
9. | Շվեյցարացի արվեստագետ՝ “artist in residence” ծրագրի մասնակից Մարսել Մայերի անհատական ցուցահանդեսի բացումը Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում (ՆՓԱԿ) (Փավստոս Բուզանդի 1/3, Երեւան) | 17.11.2017 ժամը 10ին |
10. | «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի և դրա շրջանակներում իրագործված բոլոր ցուցահանդեսների փակման արարողությունը | 15.12.2017 ժամը 19ին |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բիենալեի կազմակերպիչները իրավասու են մրցույթի ընդհանուր պայմաններում և ժամանակացույցում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Փոփոխությունների մասին տեղեկատվությունը կհրապարակվի բիենալեի պաշտոնական կայքում:
«Գեղարվեստական տպագրության Առաջին
միջազգային բիենալե, Երևան 2017»-ի կազմկոմիտե
10.10.2017թ.