Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021



ԴՐՈՒՅԹՆԵՐ


Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշ ստեղծելը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակ (կլիշե) պատրաստելը խրթին է և ժամանակատար: Զարմանալի է, երբ որոշ արվեստագետներ հրաժարվում են թվային տեխնոլոգիաների ընձեռած «հարմարավետությունից» և նախընտրում են աշխատատար, վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ավանդական եղանակները: Թերևս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատև և դժվարին գործընթացներում:


«Մշակույթների երկխոսություն»կազմակերպության նախաձեռնությամբ 2021թ.-ի նոյեմբերին Երևանում /Հայաստան/ կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ը:


«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի հիմնական նպատակներն են.


  • ավանդական գեղարվեստական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումների, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումը
  • դասական, այսօր հազվադեպ հանդիպող «հնաոճ» տեխնիկաների և արդի գաղափարների միախառնման, միահյուսման մշտադիտարկումը

Երևանյան բիենալեն տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար արդեն իսկ դարձել է միջազգային նոր հարթակ և ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հանրության ուշադրության և հետաքրքրության մեծ ալիք առաջացրել արվեստի այս ճյուղի նկատմամբ:



Ընդհանուր պայմաններ


«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին կարող են մասնակցել գեղարվեստական տպագրության ավանդական տեխնիկաներով (փորագրանկար, օֆորտ, չոր ասեղ, ակվատինտ, մեցոտինտ, փափուկ լաք, փայտագրություն, լինոփորագրություն, վիմատպություն, օֆսեթ վիմատպություն, մետաքսագրություն, կոլլոգրաֆիա, մենատիպ և այլն) աշխատող արհեստավարժ նկարիչներ և կերպարվեստի բուհերի բարձր կուրսերի ուսանողներ:


  • բիենալեն չունի թեմատիկ սահմանափակում
  • մասնակցությունն անվճար է

Անվանի մասնագետներից կազմված միջազգային ժյուրին կընդունի «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի պայմաններին համապատասխանող հայտերը:


Բիենալեի պաշտոնական կայքում (www.yerevanprintbiennale.com) պետք է.


  • լրացնել հայտի էլեկտրոնային ձևը
  • կցել աշխատանքների թվային օրինակները /JPEG կամ TIFF ձևաչափով, 300 dpi լուծումով/
  • յուրաքանչյուր լուսանկար չպետք է գերազանցի 15 MB ծավալը

Հայտերն ընդունվում են 2020թ.-ի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:


«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի կազմկոմիտեն իրավասու է օգտագործել ընտրված աշխատանքների թվային օրինակները ըստ հայեցողության, առանց նկարիչներին կանխավ այդ մասին իրազեկելու:


Յուրաքանչյուր դիմող կարող է ուղարկել 2018-2020թթ.-ի ընթացքում ստեղծված


  • մինչև 3 մեծածավալ աշխատանք /թղթի նվազագույն չափը 30 x 40 սմ, առավելագույն չափը 70 x 100 սմ/
  • մինչև 5 փոքրածավալ աշխատանք /թղթի նվազագույն չափը 10 x 10 սմ, առավելագույն չափը 30 x 40 սմ/

Բիենալեի ընտրական առաջին փուլի արդյունքների մասին տեղեկությունները կհրապարակվեն 2021թ.-ի մարտի 1-ին:

Մրցութային փուլ անցած արվեստագետների ցուցակը կհրապարակվի «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի պաշտոնական կայքում:



Մրցանակներ


«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի կազմկոմիտեի կողմից սահմանված են հետևյալ մրցանակները.


  • Գլխավոր մրցանակ /մեդալ/
  • Առաջին մրցանակ /մեդալ/
  • Երկրորդ մրցանակ /մեդալ/
  • Երրորդ մրցանակ /մեդալ/

Որոշ աշխատանքներ կարժանան նաև պատվոգրերի:


Մրցանակները կհանձնվեն 2021թ-ին, «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում:


Բացակա արվեստագետները կստանան իրենց մրցանակները փոստով:


Մրցանակակիր արվեստագետների աշխատանքները կհամալրեն «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի հավաքածուն:



Պատկերագիրք


«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի էլեկտրոնային պատկերագիրքը կհրապարակվի մինչև «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բիենալեի կազմակերպիչները իրավասու են մրցույթի ընդհանուր պայմաններում և ժամանակացույցում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Փոփոխությունների մասին տեղեկատվությունը կհրապարակվի բիենալեի պաշտոնական կայքում:



29.07.2017

«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան
2021»
-ի կազմկոմիտե