Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է և ժամանակատար: Զարմանալի է, երբ որոշ արվեստագետներ հրաժարվում են թվային տեխնոլոգիաների ընձեռած «հարմարավետությունից» և նախընտրում աշխատատար՝ վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերևս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատև և դժվարին գործընթացներում:
«Մշակույթների երկխոսություն»կազմակերպության նախաձեռնությամբ 2017թ.-ի նոյեմբերին Երևանում /Հայաստան/ կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հիմնական նպատակներն են.
Երևանյան բիենալեն տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար կհանդիսանա միջազգային նոր հարթակ և կխթանի ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հասարակության հետաքրքրությունը դեպի արվեստի այս ճյուղը:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ին կարող է մասնակցել գեղարվեստական տպագրության ավանդական տեխնիկաներով (փորագրանկար, օֆորտ, չոր ասեղ, ակվատինտա, մեցոտինտա, փափուկ լաք, փայտագրություն, լինոփորագրություն, վիմատպություն, օֆսեթ վիմատպություն, մետաքսագրություն, կոլլոգրաֆիա, մենատիպ և այլն) աշխատող յուրաքանչյուր արհեստավարժ նկարիչ և կերպարվեստի բուհերի վերջին երկու տարվա ուսանող:
Անվանի մասնագետներից կազմված միջազգային ժյուրին կընդունի «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի պայմաններին համապատասխանող հայտերը:
Բիենալեի պաշտոնական կայքում (www.yerevanprintbiennale.com) պետք է.
Հայտերն ընդունվում են 2016թ.-ի սեպտեմբերի 15ից մինչև դեկտեմբերի 15ը:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի կազմկոմիտեն իրավասու է օգտագործել ընտրված աշխատանքների թվային օրինակները ըստ հայեցողության, առանց նկարիչներին կանխավ այդ մասին իրազեկելու:
Յուրաքանչյուր դիմող կարող է ուղարկել 2013-2016թթ.-ի ընթացքում ստեղծված
Բիենալեի ընտրական առաջին փուլի արդյունքների մասին տեղեկությունները կհրապարակվեն 2017թ.-ի մարտի 1-ին:
Մրցութային փուլ անցած արվեստագետների ցուցակը կհրապարակվի «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի պաշտոնական կայքում:
Աշխատանքների բնօրինակներն, առանց շրջանակի և պասպարտուի, պետք է ուղարկել մինչև 2017թ.-ի մայիսի 1ը, հետևյալ հասցեով:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի պաշտոնական կայքից անհրաժեշտ է.
2017թ.-ի մայիսի 1ից հետո ուղարկած աշխատանքները ժյուրիի կողմից չեն ընդունվում:
Փոստային ծրարների վրա անհրաժեշտ է փակցնել հետևյալ ծանուցումները.
Պիտակները պետք է ներբեռնել «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի պաշտոնական կայքից:
Բնօրինակ աշխատանքներն ուղարկելու հետ կապված փոստային բոլոր ծախսերը հոգում են արվեստագետները:
Բիենալեի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում տեղափոխման ընթացքում առաջացած վնասների համար:
Ուղարկելով աշխատանքները՝ արվեստագետները հաստատում են իրենց համաձայնությունը «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մասնակցության պայմաններին:
Բնօրինակ աշխատանքները կվերադարձվեն բիենալեի փակումից հետո, 6 ամսվա ընթացքում /նախնական փաթեթավորմամբ/:
Ծախսերը հոգում է «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի կազմկոմիտեն:
Բիենալեի կազմկոմիտեն ուրախ կլինի մասնակից արվեստագետների աշխատանքները ընդգրկել «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հավաքածուում: Աշխատանքներ նվիրաբերելու դեպքում, խնդրում ենք լրացնել էլեկտրոնային հայտադիմումի համապատասխան դաշտը:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի կազմկոմիտեի կողմից սահմանված են հետևյալ մրցանակները.
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցանակակիր արվեստագետները հնարավորություն կունենան անհատական ցուցահանդեսով ներկայանալ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ին:
Որոշ աշխատանքներ կարժանան նաև պատվոգրերի:
Մրցանակները կհանձնվեն 2017թ.-ի հոկտեմբերի 28ին, «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում:
Բացակա արվեստագետները կստանան իրենց մրցանակները փոստով:
Մրցանակակիր արվեստագետների աշխատանքները կհամալրեն «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի հավաքածուն:
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի պատկերագրքի շնորհանդեսը տեղի կունենա փակման հանդիսավոր արարողության ընթացքում, 2017թ.-ի նոյեմբերի 30ին:
Մասնակից արվեստագետները կստանան պատկերագիրքը փոստով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բիենալեի կազմակերպիչները իրավասու են մրցույթի ընդհանուր պայմաններում և ժամանակացույցում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Փոփոխությունների մասին տեղեկատվությունը կհրապարակվի բիենալեի պաշտոնական կայքում:
29.07.2017
«Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի կազմկոմիտե