1989 - 1995թթ. | Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գեղարվեստական ձևավորման բաժին, ազատ ունկնդիր |
1994թ. | Ազատ Հումանիտար համալսարանի արվեստաբանության բաժին, Երևան |
1995թ. | Հայ-գերմանական գիտաժողով և գիտարշավ զեկուցումներ «Հաղարծին» ճարտարապետական համալիրի և «Հակոբ Հովնաթանյան»-ի ստեղծագործության մասին |
1996 -2004թթ. | Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգի համալսարան, Գերմանիա արվեստի պատմության բաժին, գլխավոր առարկա` արվեստի պատմություն, առաջին երկրորդական առարկա` քրիստոնեական հնագիտություն, երկրորդ՝ դասական հնագիտություն |
2000 - 2004թթ. | Գիտաժողովներ և գիտարշավներ Հունաստան, Իտալիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա |
2004թ. | Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգի համալսարան, դոկտորական աշխատանք « Նարեկ Ավետիսյան. Հայկական Ժամանանակից արվեստի ազգային ինքնությունը 21րդ դարի շեմին», Գերմանիա |
Աշխատանքային փորձ |
|
1989 - 1996թթ. | Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան |
1995 - 2006թթ. | “Actual art” մշակութային կենտրոն, Երևան “Actual Art” ամսագիր. արվեստաբանական և մշակութաբանական հոդվածներ, գերմանալեզու գիտական նյութերի թարգմանություններ և հրապարակումներ |
1997 - 2000թթ. | Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգի համալսարանի արվեստի պատմության ամբիոնի արվեստաբանական գրադարանի գիտաշխատող, Գերմանիա |
2003 - 2004թթ. | Ժամանակակից արվեստի թանգարան, գիտաշխատող, գերմաներենի էքսկուրսավար, Երևան Գիտահետազոտական աշխատանքներ Հայաստանի Ազգային պատկերասրահում, Երևան |
2004 - 2006թթ. | Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգի համալսարանի արվեստի պատմության ամբիոնի արվեստաբանական գրադարանի գիտաշխատող, Յակոբ Բուրկհարդի /Շվեյցարիա/ հիմնական աշխատության` «Մասնավոր հավաքածուներ» ուսումնասիրությունը և թարգմանությունը հայերեն Բազելում /Շվեյցարիա/ |
2006թ. | Բազմաթիվ ցուցահանդեսների, հանրային արվեստի նախագծերի և տարատեսակ միջոցառումների կազմակերպում և համադրում ինչպես հայ, այնպես էլ միջազգային արվեստագետների համար |
2006 - 2009թթ. | Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական գործնեության գլխավոր ոլորտներ. հայ-գերմանական մշակութային կապեր, միջազգային նախագծեր, փառատոններ, կերպարվեստ, թանգարաններ, ցուցահանդեսներ |
Կարևորագույն նախագծեր |
|
2007թ. | «Հայաստանի հինգ նկարիչներ» /”5 ARTISTES ARMENIENS”/ ցուցահանդեսը, Ֆրանսիայում հայտարարված Հայաստանի տարվա /Armenie Mon Amie/ շրջանակներում: Ցուցահանդեսը տեղի է ունեցել Մարսել քաղաքի աջակցությամբ |
2007 - 2012թթ. | Հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկման և վերականգնման աշխատանքների գործընթացի մեկնարկը: Անվանի նկարչի երկու որմնանկարների տեղափոխումը ՀՀ կառավարության շենք և երկու մյուս որմնանկարների տեղափոխումը Զվարթնոց միջազգային օդանավակայան |
2008թ. | «Կարոտ» արվեստի միջազգային փառատոն, Մոսկվա, Ռուսաստան Գյումրու ժամանակակից արվեստի 6րդ բիենալեի պետական աջակցության ապահովումը, նախապատրաստական աշխատանքների համակարգումը և բացման արարողության մասնակցությունը «Արշիլ Գորկու օրերը Հայաստանում» նախագծի առաջարկությունը և իրականացումը «Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի» հետ համատեղ Հայաստանի Ազգային պատկերասրահում Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսորների «Արշիլ Գորկու ստեղծագործության ընկալման պատմական զարգացումը ժամանակակից հայ արվեստի, քննադատական մտքի շրջանակներում» գիտաժողովի կազմակերպումը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվեց «Վանի ասեղնագործությունը. XVII-XXդդ» նվիրվում է Արշիլ Գորկու հիշատակին, «…Մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում» ցուցահանդեսը |
2009թ. | Արվեստի քննադատների Ազգային ասոցիացիայի, AICA-ի գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի հետ համատեղ և մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում կազմակերպել է «Անցյալի և ներկայի միջև. կարող է արդյոք ապատարածքային ենթատեքստերում արվեստի քննադատությունը ապագա ունենալ» (“Between the Past und the Present: Does Art Criticism have a Future in DE-territorialized Contexts”) խորագրով միջազգային գիտաժողովը |
2009 - 2012թթ. | Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ժամանակակից արվեստի վարչության» պետ. երաժշտարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, գրականություն, կինոարվեստ, մշակութային կրթություն արվեստի ոլորտների համակարգող |
Կարևորագույն նախագծերից են. |
|
2010թ. | «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի աջակցության և իրականացման ապահովումը «Կարոտ» արվեստի միջազգային փառատոն, Մոսկվա, Ռուսաստան Եվրոպական Հանձնաժողովի կողմից հայտարարված “Investing in People: Access to local culture, protection and promotion of cultural diversity” նոր նախագծին “Beyond Boredom, Dust and Decay - Museums as Life Long Learning Spaces for Intercultural Dialogue (A-MUSE-ALL)” մասնակցությունը Բեռլինում /Գերմանիա/ և Կոպենհագենում /Դանիա/: Նախագծում ընդգրկված էին՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Գերմանիան: Ծրագրի շրջանակներում ընդգրկվել է նաև NEMO-ի /Եվրոպական թանգարանների կազմակերպության համացանց/ անդամների հանդիպմանը, որտեղ քննարկվել է վերոնշյալ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը |
2011թ. | «Հայ ժամանակակից արվեստ» ցուցահանդեսի նախաձեռնումը, կազմակերպումը և իրականացումը Քուվեյթի Ժամանակակից արվեստի թանգարանում Արվեստագետ Նարեկ Ավետիսյանի «Simulacrum, Ձևափոխություններ ըստ Յոհաննես Վերմեերի» նախագծի հեղինակ և իրականացնող` Երևանի Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնում Ժնևի ամենամյա “artbygeneve” ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառին առաջին անգամ Հայաստանի մասնակցության նախաձեռնումը, կազմակերպումը և իրականացումը: Հատուկ տաղավարով ներկայացվեց Նարեկ Ավետիսյանի “Simulacrum” նախագիծը: Տաղավար այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Սերժ Սարգսյանը և աշխարհահռչակ շանսոնյե՝ Շառլ Ազնավուրը Նախաձեռնել և ապահովել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Վենետիկի 54-րդ միջազգային բիենալեին նոր ձևաչափով: Մշակույթի նախարարության կողմից համակարգել է Հայաստանի Ազգային տաղավարի աշխատանքները Չինաստանում «Հայ մշակույթի օրերի» շրջանակում առաջարկել և հետամուտ է եղել «Ավանդականի և արդիականի խաչմերուկում» ցուցահանդեսի կազմակերպմանը և ներկայացմանը Պեկինի Ազգային թանգարանում Գերմանիայի Սաքսոնի-Անհալտ երկրամասի Մշակույթի նախարարության հետ համատեղ Հալլե քաղաքի «Թալշտրասսե» արվեստի միությունում առաջարկել և համակարգել է «Ժամանակակից հայկական արվեստ» ցուցահանդեսը՝ Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնի մասնակցությամբ Մասնակցել է Եվրոմիության Արևելյան երկրների հետ համագործակցության մշակութային ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպված կլոր-սեղանին: Քննարկվել է հայ ժամանակակից արվեստը ներկայացնող և հանրահռչակող նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները Եվրոմիության կողմից ՄԱԿ-ի /UNDP/ գրասենյակի հետ համատեղ «Հայացք. հայ ժամանակակից արվեստ» Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված մեծադիր պատկերագրքի նախաձեռնում, կազմում և հրատարակում: Հայաստանի Նկարիչների միությունում համանուն ցուցահանդեսի կազմակերպում |
2012թ.-ից | ՅՈՒՆԵՍԿՈ-ի Թանգարանների միջազգային Խորհուրդի /The International Council of Museums-ICOM/ անդամ |
2012թ. | Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մշակույթի նախարարության հրավերով մասնակցել է Եվրոմիության կողմից կազմակերպված “Inter-Cross-Culture„ մշակութային նախագծի քննարկմանը և Հայաստանը նշված նախագծում ընգրկելու խորհրդակցությանը |
2012թ.-ի հունիսի 15-ին | Հիմնել է «Մշակույթների երկխոսություն» / KulturDialog Armenien կազմակերպությունը Հայ և միջազգային ավեստագետների,ինչպես նաև արվեստի և մշակույթի դաշտի ներկայացուցիչների և մասնավոր սեկտորների համար, ովքեր կնախաձեռնեն, կկազմակերպեն և տանեն տարատեսակ նախագծեր Հայաստանում և արտասահմանում միջմշակույթային և արվեստաբանական համագործակցություն սկսելու արվեստագետների փոխանակմանը նպաստալու համար |
2012թ.-ի սեպտեմբերին | «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության 27-ին մասնակցությամբ Պեկինի միջազգային 5-րդ բիենալեին առաջին անգամ Հայաստանը ներկայացել է «Հատուկ ցուցահանդես» տաղավար ձևաչափով: Հիմնադրամի նախագահը ստանձնել է Հայաստանի «Հատուկ ցուցահանդես»-ի կոմիսարի պարտականությունները |
Պարգևներ |
|
2011թ.-ին | Արտակարգ իրավիճակների նախարարության նորակառույց շենքի ներքին ձևավորման համար գեղարվեստական աշխատանքների ընտրության և ծավալուն էքսպոզիցիա կազմակերպելու համար պարգևատրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության 'Շնորհակալագրով' |
2010թ. | «Կարոտ» միջազգային փառատոնի նախապատրաստական և իրականացման աշխատանքների համար պարգևատրվել է փառատոնի Ոսկե պատվոգրով |
2009թ.-ին 2009-2010թթ.-ին | Կայացած «ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2009թ.» -ին մասնակցության և աջակցության համար պարգևատրվել է Մշակույթի և Էկոնոմիկայի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի Վկայականով |
2009թ. | Հայ մշակույթի զարգացման մեջ ձեռք բերած ավանդի համար պարգևատրվել է 'Կարոտ' միջազգային փառատոնի Ոսկե պատվոգրով և Ոսկե շքանշանով |